Իսրայելը լուրջ սպառնալիք է համարում Իրանի միջուկային օբյեկտները
Իսրայելի բնակեցման հարցերով նախարար Ցախի Հանեգբին հայտարարել է, որ ամերիկյան բանակը երբեք չի հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին, և Իսրայելը ստիպված կլինի միայնակ գործել այդ վտանգը վերացնելու համար: Ըստ Հանեգբիի, «Իսրայելը պետք է որոշի՝ հաշտվել միջուկային Իրանի հետ, թե՝ ոչ», հայտնում է haber7-ը:
Իսրայելի էներգետիկայի նախարար Յուվալ Շտայնիցն էլ ասել է, որ Իրանը 1-2 տարուց միջուկային ռումբ կունենա:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը NBC հեռուստաընկերության հետ հարցազրույցում հայտարարել է, որ Իրանն ի վիճակի է մի քանի շաբաթվա ընթացքում ձեռք բերել միջուկային զենքի համար անհրաժեշտ ուրան, եթե վերացնի 2015 թվականին ստորագրված միջուկային ծրագրի պայմանագրով նախատեսված սահմանափակումները:
Կարծիքներ