Ռոբերտ Քոչարյանն օգտագործեց Գևորգ Պետրոսյանին, այնուհետև փողոց շպրտեց
Շատ հաճախ ոչ ադեկվատ ընդդիմադիրի կեցվածքով հանդես եկող նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում արած գրառման միջոցով հայտնեց, որ Ազգային ժողովի լիազորությունների ավարտից հետո դադարեցնելու եմ քաղաքական գործունեությունը: Այս մասին գրում է ArmeniaNews-ը:
Գաղտնիք չէ, որ Արցախյան պատերազմից հետո ԲՀԿ շարքերը լքած Գևորգ Պետրոսյանը ջանք չէր խնայում Քոչարյանի նախընտրական ցուցակում հայտնվելու համար:
Մայիսի 9-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ շատերի աչքից չէր վրիպել, որնախկին ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ոչ թե հարթակում էր, այլ բազմության շարքերում: Ըստ մեր տեղեկությունների՝ Քոչարյանն ինքն էր արգելել Գևորգ Պետրոսյանին հարթակում կանգնել՝ հասկացնելով, որ նախընտրական ցուցակում չի ընդգրկելու:
Եվ ահա, Գևորգ Պետրոսյանը, որ վերջին ամիսներին Ռոբերտ Քոչարյանին աստվածացնում էր, ի վերջո ստիպված եղավ հայտարարել, որ հեռանում է ակտիվ քաղաքականությունից, քանի որ Քոչարյանը վերջինիս օգտագործելուց ու փողոց շպրտելուց հետո այլ ելք չթողեց։
Կարծիքներ