Չեմպիոնների Լիգա․ «Բորուսիան» հաղթեց «Զենիթին», «Լացիոն» ոչ-ոքի խաղաց «Բրյուգեի» հետ և դուրս եկավ փլեյ-օֆֆ փուլ

Չեմպիոնների Լիգա․ «Բորուսիան» հաղթեց «Զենիթին», «Լացիոն» ոչ-ոքի խաղաց «Բրյուգեի» հետ և դուրս եկավ փլեյ-օֆֆ փուլ

Մեկնարկեց ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խաղարկության վերջին տուրը։ F խմբում կայացավ երկու հանդիպում։

Մրցաշարային տեսանկյունից գրեթե նշանակություն չունեցող խաղում «Բորուսիա» Դորտմունդը հյուրընկալվել էր «Զենիթին»։ 16-րդ րոպեին Սեբաստիան Դրիուսին առաջ մղեց տանտերերին։

Երկրորդ կեսում «Բորուսիան» հետ բերեց կորցրածն ու առաջ անցավ հաշվի մեջ։ Գոլերը հեղինակեցին Լուկաս Պիշչեկն ու Ակսել Վիտսելը։ Լյուսիեն Ֆավրի թիմը հաղթեց 2-1 հաշվով։

Խմբի մյուս խաղում վիճարկվում էր փլեյ-օֆֆ փուլի երկրորդ ուղեգիրը։ «Լացիոն» սեփական հարկի տակ 2-2 հաշվով ավարտեց հանդիպումը «Բրյուգեի» դեմ։ Տանտերերի կազմում գոլերը խփեցին Խոակին Կորեան ու Չիրո Իմոբիլեն։ Հյուրերի կազմում աչքի ընկան Ռուդ Վորմերն ու Հանս Վանակենը։

Այսպիսով, F խմբում առաջին տեղով դուրս եկավ «Բորուսիան»։ Փլեյ-օֆֆ փուլի երկրորդ ուղեգիրը նվաճեց «Լացիոն»։ «Բրյուգեն» պայքարը կշարունակի Եվրոպա լիգայում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում