Զարգացող երկրները տուժում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով. Մադուրո
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երեքշաբթի կոչ է արել չեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, քանի որ դրանց հետևանքները բացասաբար են անդրադառնում զարգացող երկրների վրա։
«Այստեղ՝ Կարակասում, ես հայտարարում եմ, որ հակառուսական պատժամիջոցները պետք է չեղարկվեն: Անհրաժեշտ է կարգավորել աշխարհում տնտեսական իրավիճակը, որից տուժում են գլոբալ հարավի պետությունները»,- ասել է նա Twitter-ի իր էջում հեռարձակված ելույթի ժամանակ։
Մադուրոն Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանափակող միջոցները համեմատել է բումերանգի հետ, որը հարվածել է պատժամիջոցներ սահմանած պետություններին և մնացած աշխարհին։ «Ոմանք տնտեսական ինքնասպանությունն անվանում են Եվրոպայի և ԱՄՆ-ի վարքագիծ»,- հավելել է նա։
«Եվրոպական և ամերիկյան վերնախավերը խուլ ու կույր են, նրանք չեն ցանկանում տեսնել գործերի իրական վիճակը հպարտության, գերազանցության զգացման, Ռուսաստանից վրեժ լուծելու ցանկության պատճառով»,- ասել է Մադուրոն։
Կարծիքներ