Հայաստանն ունի քաղաքական կամք և այն ցուցադրել է. ԱԺ փոխնախագահ
ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ լրագրողների հարցին ի պատասխան, թե ՀՀ ԱԺ փոխնախագահն ինչպես է գնահատում նախորդ հանդիպումներն ու ինչ արդյունքներ ունենք, Ռուբեն Ռուբինյանն ասաց.
«Այս գործընթացի մեկնարկից ի վեր Հայաստանը շատ կառուցողական է եղել, և Հայաստանն ունի քաղաքական կամք և ցուցադրել է այդ քաղաքական կամքը արագ կարգավորման հասնելու:
Գործընթացի հաջողությունը կախված է Թուրքիայի համապատասխան կառուցողականությունից և քաղաքական կամքից և ինչպես տեսնում եք, մինչև այս պահն առանձնապես տեսանելի մեծ առաջընթաց չկա»:
Կարծիքներ