Բելգրադում երթ է սկսվել՝ ի նշան բողոքի լիթիումի արդյունահանման դեմ
Հազարավոր ամբոխը, որը բողոքում է լիթիում պարունակող Յադարիտե հանքանյութի արդյունահանման համար հանքավայր բացելու ծրագրերի դեմ, երթ է սկսել Բելգրադի կենտրոնական փողոցներով։
Նախագահական նստավայրի կողքով անցնելիս հավաքվածները վանկարկել են «Չեք փորելու» կարգախոսը և հայհոյանքներ հնչեցրել պետության ղեկավարի հասցեին։ Ճանապարհին ցուցարարները կանգ առան ԱԳՆ շենքի մոտ և վանկարկեցին՝ «Դավաճանություն»։
Ամբոխը փակել է մայրուղու երթեւեկությունը երկու ուղղություններով, մեքենաները շտապ կանգնեցվել են։ Ցուցարարները շարժվել են ճանապարհի երկու հատվածներով դեպի Նովի Բելգրադի շրջան։
Կարծիքներ