Անկարան դիմել է Եվրամիությանը

Անկարան դիմել է Եվրամիությանը

Եվրոպական համայնքի ընդլայնմանն առնչվող ընդհանուր հարցերի վերաբերյալ Եվրոպական միության խորհրդի որոշումները անտեսում են ԵՄ ռազմավարական տեսլականը և ընդունվում են զուտ «ԵՄ անդամ երկրների համերաշխության» սուբյեկտիվ սկզբունքի լույսի ներքո։ Այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ, փոխանցում է Anadolu -ն։

Թուրքիայի ԱԳՆ-ն կարծում է, որ նման քայլերը չեն նպաստում Անկարայի և Բրյուսելի երկխոսությանը` դանդաղեցնելով երկկողմ շփումների կառուցողական և դրական օրակարգը։

ԱԳՆ-ն դատապարտել է ԵՄ խորհրդի կողմնակալ դիրքորոշումը, այդ թվում՝ Եվրամիությանն անդամակցելու Անկարայի դիմումի քննարկման հարցում. «ԵՄ-ն չպետք է առաջնորդվի առանձին երկրների շահերով, ինչի վառ օրինակն են վերջին որոշումները։ Ցավալի է, որ նման նշանակալից քայլեր են ձեռնարկվում Եվրամիության կողմից՝ հաշվի չառնելով համայնքի ընդհանուր արժեքներն ու շահերը, այլ առանձին երկրներին ու շրջանակների հաճոյանալու համար»։

Նաև ընդգծվել է ԵՄ քաղաքականությունը մաքսիմալիզմի կուրսից հետ մղելու անթույլատրելիությունը, որը ներկայումս վարում է Հունաստանի և հունական Կիպրոսի տանդեմը։ Զեկույցում նշվում է, որ ԵՄ-ն հաշվի չի առնում Կիպրոսի թուրքական համայնքի շահերը, անտեսում է հունական կողմի սադրիչ գործողությունները Արևելյան Միջերկրական ծովում։

«Քանի դեռ Եվրամիությունը չի փոխել իր դիրքորոշումը, Բրյուսելի կառուցողական ներդրումը Կիպրոսում տարաձայնությունների կարգավորման գործում անհնար է»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրությունում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում