Բաթումում փոթորկի հետևանքով փլուզվել է նավամատույցի միջնամասը
Բաթումում ծովը քանդել է նավամատույցի մի մասը։ Նավամատույցը գտնվում է Նոր Բուլվարի տարածքում։ Հաղորդում է aliq.ge-ն։
Փոթորկի ժամանակ նավամատույցի միջին հատվածը փլուզվել է։ Վնասվել է նաև հարևանությամբ գտնվող ռեստորանի շենքը։
Բաթումում վերջին երկու օրերին հորդառատ անձրևներ են, իսկ ծովում 3-4 բալ ուժգնությամբ փոթորիկ է գրանցվել։
Կարծիքներ