Այրվածքաբանության կենտրոնում երեք վիրավոր կա, երկուսը վերակենդանացման բաժանմունքում են. Ավանեսյան

Այրվածքաբանության կենտրոնում երեք վիրավոր կա, երկուսը վերակենդանացման բաժանմունքում են. Ավանեսյան

Այրվածքաբանության կենտրոնում երեք վիրավոր ունենք: Ներկայացնելով ՊՆ N զորամասում տեղի ունեցած հրդեհի հետևանքով վիրավորների վիճակը՝ Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

 

«Երկուսը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, մեկի վնասվածքներն ավելի թեթև են՝ բաժանմունքային պացիենտ է»,- տեղեկացրեց Ավանեսյանը:

Հիշեցնենք՝ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում