Դեսպանը մարզպետին է ներկայացրել Լեհաստանի ներդրումներով Սյունիքի մարզում իրականացվող ծրագրերը

Դեսպանը մարզպետին է ներկայացրել Լեհաստանի ներդրումներով Սյունիքի մարզում իրականացվող ծրագրերը

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է Հայաստանում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սկվեչինսկուն։ Այս մասին տեղեկացրին Սյունիքի մարզպետարանից:

«Բարձրաստիճան դիվանագետն առաջին անգամ է Սյունիքում, ու մարզպետը շնորհակալություն հայտնեց նրան այցի համար։

Դեսպանն իր հերթին նշեց, որ գիտակցում են Սյունիքի կարևոր դերն ու նշանակությունը Հայաստանի համար՝ հատկապես ներկայիս իրավիճակում։

Պյոտր Սկվեչինսկին հետաքրքրվեց Սյունիքի սահմաններին տիրող վիճակով, ինչպես նաև Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամով ու փակ ճանապարհի ստեղծած հետևանքներով, որոնք նրան մանրամասնորեն ներկայացրեց մարզի ղեկավարը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ դիվանագետը ներկայացրել է նաև լեհական կողմի ներդրումով մարզում իրականացվող ծրագրերն ու քննարկել Սյունիքի հետ համագործակցության խորացման հարցեր։

Ներկաները խոսել են տարածաշրջանի աշխարհաքաղաքական, տնտեսական ու այլ գործընթացների մասին ևս։

Նշվում է, որ Լեհաստանը «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության» անդամ երկիր է և մասնակցություն ունի դրա շրջանակներում Սյունիքում մեկնարկած ծրագրերին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում