Թրամփը հավաստիացրել է, որ ընտրվելու դեպքում կկանխի երրորդ համաշխարհային պատերազմը
Միացյալ Նահանգների նախկին նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփը հավաստիացրել է, թե ընտրվելու դեպքում կկանխի երրորդ համաշխարհային պատերազմը, որին հիմա աշխարհը շատ մոտ է։
«Ես կկանխեմ երրորդ համաշխարհային պատերազմը։ Մենք շատ մոտ ենք դրան, և դա կլինի այնպիսի պատերազմ, որը կտարբերվի բոլոր մյուսներից»,- ասել է նա:
Նախկին նախագահը նաև նշել է, որ կկարողանա վերականգնել խաղաղությունը՝ ներառյալ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտությունում, «նույնիսկ Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակ ժամանելուց առաջ»:
ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան այս տարվա նոյեմբերին։
Կարծիքներ