Չինաստանում շենքի փլուզումից հետո շուրջ 40 մարդ անհետ կորել է
Չինաստանի Չանշա քաղաքում վեցհարկանի շենքի փլուզման հետևանքով ավելի քան 39 մարդ է անհետ կորել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ապրիլի 30-ին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստաալիքը:
Շենքում տեղակայված են եղել խանութներ, հանրային սննդի կետեր և փոքր հյուրանոց:
Հաղորդվում է, որ անհետ կորածներից բացի փլուզման պատճառով փլատակների տակ 23 մարդ է մնացել: Փրկարարներին հաջողվել է փլատակների տակից հինգ մարդու դուրս բերել: Նրանց հիվանդանոց են տեղափոխել: Տուժածների վիճակը կայուն է:
Կարծիքներ