ԱՄՆ-ը սկսել է քովիդ-պատվաստանյութերի արտահանումը

ԱՄՆ-ը սկսել է քովիդ-պատվաստանյութերի արտահանումը

ԱՄՆ կառավարությունը հունիսի 4-ին Johnson&Johnson ընկերության արտադրած հակակորոնավիրուսային պատվաստանյութի 1 մլն դեղաչափ է ուղարկել Հարավային Կորեա։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Պսակին ճեպազրույցում։

Նրա խոսքով՝ դա առաջին խմբաքանակն է ծրագրված 80 մլն դեղաչափից, որն ԱՄՆ-ը պարտավորվել է փոխանցել այլ երկրների։

«Դա հնգակի ավելի է ցանկացած այլ երկրից և կազմում է ԱՄՆ (բոլոր պատվաստանյութերի) արտադրության 13 տոկոսը։ Եվ մենք պարտավորվել ենք դա անել մինչև հունիսի վերջ»,-ընդգծել է Պսակին։

Նա նշել է, որ առաջին 25 մլն դեղաչափերն ամենակարճ ժամկետում կուղարկվեն երկրներին, որոնք ամենաշատն են տուժել կորոնավիրուսից։ Մնացածն ամերիկյան իշխանությունը կտրամադրի պատվաստանյութերի բաշխման COVAX գլոբալ մեխանիզմին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում