Թրամփին հետաքրքրել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ դառնալու գաղափարը

Թրամփին հետաքրքրել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ դառնալու գաղափարը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետաքրքիր է անվանել իր նախկին օգնական Ստիվ Բենոնի` երեկ արտահայտված գաղափարը՝ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում առաջադրվելու, այնուհետև պալատի խոսնակը դառնալու գաղափարը։ Այնուամենայնիվ, նա քիչ հավանական է համարել, որ կգնա այդ քայլին։ Այս մասին գրում է The Hill պարբերականը։

«Դա այնքան հետաքրքիր է թվում»,-ասել է Թրամփը։ Նա նշել է, որ որոշ դաշնակիցներ առաջարկել են իրեն առաջադրվել Սենատում, սակայն Ներկայացուցիչների պալատը գլխավորելու գաղափարը կարող է ավելի լավը լինել։
Պարբերականը նշում է, որ եթե Թրամփը որոշի մասնակցել Ներկայացուցիչների պալատի միջանկյալ ընտրություններին, կբախվի բազմաթիվ դժվարությունների, մասնավորապես այն պատճառով, որ գրանցման գորընթացն արդեն ավարտել է։ Սակայն արտահայտված առաջարկը ցույց է տալիս Թրամփին քաղաքականություն վերադարձնելու բազմաթիվ հանրապետականների ցանկությունը։

Ներկայացուցիչների պալատի խոսնակ դառնալու համար Թրամփին անհրաժեշտ է ոչ միայն հաղթանակ տանել շրջանային ընտրություններում, այլև ստանալ կոնգրեսականների մեծամասնության աջակցությունը, իսկ դրա համար պալատում հանրապետականների թիվը պետք է գերազանցի դեմոկրատների թիվը։ 2020 թվականին դեմոկրատները տեղեր են կորցրել, սակայն պահպանել առաջնորդությունը։ 2019 թվականի հունվարից պալատի խոսնակը դեմոկրատ Նենսի Փելոսին է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում