Գյումրին այս պահից քաղաքապետ չունի. «Բալասանյան» դաշինքը վայր դրեց մանդատները
«Բալասանյան» դաշինքը ունեցած 14 մանդատը վայր դնելու արձանագրություն է ներկայացրել թիվ 31 ՏԸՀ:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՏԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը:
«Այս պահից Գյումրին քաղաքապետ չունի: 14 մանդատ վայր դնելու արձանագրությունը ստացել ենք, քաղաքապետն էլ ներառյալ: Ուրբաթ օրը նիստ կանենք, իրենց ցուցակում մնացած ավագանու մեկ թեկնածուհին մանդատը կտանք, մյուսները կմնան թափուր»,- ասաց Ղազարյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Բալասանյան» դաշինքի ցուցակից սեփական դիմումների համաձայն դուրս էին եկել տնային կալանքում գտնվող Գյումրու փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանը, դաշինքի ցուցակում գտնվող ավագանու աբդամի թեկնածուներ Հովսեփ Մարտիրոսյանը, Մենուա Մկրտչյանը, Հասմիկ Սամսոնյանը, Հովիկ Հակոբյանը:
Եվս մեկ թեկնածու է մնացել դաշինքի ցուցակում, ով ավագանու անդամ չէ, և ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 11-ին «Բալասանյան դաշինք»-ը իր բացակայությամբ տապալել էր Գյումրու ավագանու նիստը։ Սեփական որոշմամբ՝ հոկտեմբերի 15-ից աշխատանքային պարտականությունները ժամանակավորապես հեռավար իրականացնելու որոշում էր կայացրել քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, այնուհետ վերադարձել աշխատանքի:
Կարծիքներ