ՌԴ ՊՆ-ն հայտնել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման մասին
Ղրիմի թերակղզին դեկտեմբերի 15-ի ուշ երեկոյան ենթարկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման։
Այս մասին հայտնել են Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից։
«Հակաօդային պաշտպանության և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով արտացոլվել է Կիևի կողմից Ղրիմի թերակղզու տարածքում գտնվող օբյեկտներին անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարված հասցնելու փորձը։ Բոլոր անօդաչու թռչող սարքերը ոչնչացվել են»,-հայտնել են պաշտպանական գերատեսչությունից։
Նշվում է, որ ռուսական հակաօդային պաշտպանության միջոցները երկու ժամում 26 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել Ղրիմի տարածքում, ավելի ուշ ՌԴ ՀՕՊ-ը ևս 6 ԱԹՍ է խոսել։
Կարծիքներ