ՌԴ-ի հարավային օդանավակայաններում թռիչքների սահմանափակումները երկարացվել Է մինչեւ նոյեմբերի 15-ը
«Ռոսավիացիա»-ն վերստին երկարացնում Է ՌԴ-ի կենտրոնական մասի եւ հարավի օդանավակայաններում թռիչքների արգելքը, այս անգամ մինչեւ նոյեմբերի 15-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել են գերատեսչության մամուլի ծառայությունում:
Փակ են մնում Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի եւ Էլիստայի օդանավակայանները: Նրանց աշխատանքում սահմանափակումները մտցվել են «Ռոսավիացիա»-ի կողմից փետրվարի 24-ին՝ Ուկրաինայում ռազմական գործողության սկսվելու օրը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ