Շվեդիայի առափնյա պահպանությունը հայտնաբերել Է «Հյուսիսային հոսքերից» գազի արտահոսի նոր վայր
Շվեդիայի առափնյա պահպանությունը հայտնաբերել Է «Հյուսիսային հոսք 1» եւ «Հյուսիսային հոսք 2» վնասված խողովակաշարերից գազի արտահոսի եւս մեկ վայր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Svenska Dagbladet շվեդական թերթը: «Այս չորսից (արտահոսեր) երկուսը գտնվում են բացառիկ տնտեսական գոտում»,-թերթին հայտնել Է առափնյա պահպանության ներկայացուցիչ Ջեննի Լարսոնը:
Արտահոսի եւս երկու վայր գտնվում Է դանիական բացառիկ տնտեսական գոտում: Ավելի վաղ բրիտանական Sky News-ը, վկայակոչելով պաշտպանության նախարարության աղբյուրին, հաղորդել Է, որ դիվերսիան գազատարներում, հնարավոր Է, իրականացվել Է պայթուցիկ սարքերի օգտագործմամբ, որոնք գործի են դրվել հեռավար: Ինչպես կարծում են պաշտպանական գերատեսչությունում, ականները կարող Էին ծովի հատակ իջեցվել երկար պարանով, որը նետվել Է նավից կամ նավակից, կամ Էլ խողովակաշարերի մոտ տեղադրվել են ընդջրյա անօդաչուի օգնությամբ: Դրա հետ մեկտեղ հրատարակության զրուցակիցը նշել Է, որ դա կարող Էր տեղի ունենալ ամիսներ կամ նույնիսկ տարիներ առաջ: Միեւնույն ժամանակ աղբյուրը հերքել Է այն ենթադրությունը, թե պայթուցիչ սարքերը կարող Էր տեղադրել «ռուսաստանյան սուզանավը»:
Նրա խոսքով՝ Բալթիկ ծովը բավականաչափ խորը չԷ, ուստի նման ընդջրյա առաքելության աննկատ իրականացումը հնարավոր չԷ: Ինչպես հաղորդվել Է, լույս սեպտեմբերի 26-ի գիշերը արտահոս Է տեղի ունեցել «Հյուսիսային հոսք 2» մագիստրալի գծերից մեկում: Դա պատահել Է Բոռնհոլմից դեպի հարավ-արեւելք ընկած դանիական բացառիկ տնտեսական գոտում: Նաեւ գազի արտահոսեր են գրանցվել Բոռնհոլմից դեպի հյուսիս-արեւելք ընկած առաջին «Հյուսիսային հոսքի» երկու գծերից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ