Չինաստանը 66,6 մլն դոլար է հատկացրել ջրհեղեղից փրկարարական աշխատանքների համար
Չինաստանի իշխանությունները 475 մլն յուան (ներկայիս փոխարժեքով 66,6 մլն դոլար) են հատկացրել երկրում փրկարարական աշխատանքներ իրականացնելու եւ ջրհեղեղների հետեւանքները վերացնելու համար։ Այս մասին հայտնում է ՉԺՀ-ի ֆինանսների նախարարությունը։
Նրա հայտարարության մեջ պարզաբանվում է, որ կենտրոնական բյուջեից միջոցներ կտրամադրվեն վեց վարչատարածքային ստորաբաժանումներին, այդ թվում՝ Շենսի (Հյուսիսարևմտյան Չինաստան), Սիչուան (երկրի հարավ-արևմուտք), Անհույ և Ցզյանսի (արևելք), Հենան և Հունան (կենտրոնական շրջաններ) նահանգներին։
Կարծիքներ