ԱՄՆ-ը հույս ունի, որ Վենեսուելայի զինված ուժերը չեն ազդի երկրում ընտրությունների վրա
ԱՄՆ-ը հույս ունի, որ Վենեսուելայի զինված ուժերը չեն ազդի հարավամերիկյան երկրում նախագահական ընտրությունների ընթացքի վրա։ Այս մասին լրագրողների համար հատուկ առցանց ճեպազրույցում ասել է ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը։
Պաշտոնյայի խոսքով, զինվորականները «դերակատարություն ունեն Վենեսուելայում ընտրությունների անցկացման գործում, դա կապված է անվտանգության և նյութատեխնիկական ապահովման հետ»։ «Չափազանց կարևոր ենք համարում, որ զինված ուժերը որևէ ազդեցություն չունենան կամարտահայտման վրա»,- ընդգծել է պաշտոնյան։
Կարծիքներ