Քննարկել ենք Արցախում իրականացվող եւ առաջիկայում նախատեսվող ծրագրերը. Փաշինյան

Քննարկել ենք Արցախում իրականացվող եւ առաջիկայում նախատեսվող ծրագրերը. Փաշինյան

Խորհրդակցություն Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի եւ Հայաստանի կառավարության պատասխանատու գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ:

Քննարկել ենք Արցախում իրականացվող եւ առաջիկայում նախատեսվող ծրագրերը:

Իր խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. «Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, այսօր հավաքվել ենք քննարկելու սոցիալ-տնտեսական ոլորտում մեր օրակարգը, փոխգործակցության հարցերը, նաև այն ծրագրերի ընթացքը և հետագան, որոնք այսօր Արցախի կառավարության հետ համատեղ իրականացնում ենք: Ուզում եմ հիշեցնել, որ նոյեմբերի 18-ին իմ հրապարակած «ճանապարհային քարտեզ»-ի կարևորագույն կետերից մեկն Արցախի բնականոն կյանքի վերականգնումն է: Պետք է արձանագրել, որ մենք այս պահին ունենք բավականին շոշափելի արդյունքներ, բայց իհարկե անելիքների ծավալը շատ մեծ է և կարևոր է, որ մեր քաղաքական վճռականությունն ու հանձնառությունն արտահայտենք այդ անելիքն ամբողջ ծավալով իրականացնելու և Արցախի ոչ միայն բնականոն կյանքի վերականգնման, այլև հետագա զարգացման մասին խոսենք, այդ ուղղությամբ կոնկրետ ծրագրեր իրականացնենք: Իհարկե, ամենատարբեր մակարդակներում այս ընթացքում քննարկումները ոչ մի օր չեն դադարել, համատեղ որոշումներ են կայացվել և այսօր մենք կամփոփենք մինչև այժմ տեղի ունեցած քննարկումների արդյունքները և որոշակի պայմանավորվածություններ ձեռք կբերենք հետագա անելիքների վերաբերյալ»:

Իր հերթին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը նշել է. «Ցանկանում եմ ողջունել և պարոն վարչապետ շնորհակալություն հայտնել այս հանդիպումը նախաձեռնելու համար: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև հետպատերազմյա ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի կապակցությամբ: Արդյունքները շոշափելի են այն առումով, որ բնակչության մեծ մասը, Արցախի Հանրապետության մոտ 120 հազար քաղաքացիներ այսօր բնակվում են Արցախում և բնականոն կյանքի առումով կարծես թե հաջողվել է ապահովել այն ամենն, ինչ պետք է:

Ունենք մինչև 30 հազար բնակիչներ, որոնք գտնվում են Հայաստանի Հանրապետությունում, բարեբախտաբար շատ քիչ մասն է լքել Հայաստանի Հանրապետության տարածքը: Բայց ես ուզում եմ հետադարձ հայացք գցել 90-ական թվականնհերի հետ կապված, որովհետև մենք պատերազմից հետո ազատագրելով Մարտակերտի շրջանը՝ մեզ չհաջողվեց Մարտակերտի շրջանի բնակչության մեծ մասին հետ բերել Արցախ, քանի որ հապաղել ենք:

Մեր գլխավոր խնդիրը բնակարանաշինությունն է այս փուլում, սոցիալական վճարների առումով համարում եմ, որ դեռ մի քանի ամիս խնդիրը լուծված է և որևէ արցախցի ընտանիք չի ունենալու հացի խնդիր, քանի որ նպաստները և միանվագ տրամադրված գումարները ժամանակավոր բավարարում են: Բայց բնակարանների կառուցման, տրամադրման խնդրի և աշխատատեղերի, եկամտի ապահովման առումով ունենք շատ անելիքներ:

Մեր հիմնական խնդիրը ես համարում եմ բնակարանաշինությունը և, ըստ մեր պլանների, պետք է կառուցվի առնվազն 5-5,58 հազար բնակարան 2,5-3 տարիների ընթացքում: Երկրորդ կարևոր խնդիրը վնասների փոխհատուցման հարցն է, մեր շատ հայրենակիցներ կրել են մեծ վնասներ, որոնց փոխհատուցման առումով ևս մենք պետք է միասին որոշում կայացնենք»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում