Հոնկոնգում ոստիկանությունը ջրանետեր է կիրառել բողոքի մասնակիցների նկատմամբ
Հոնկոնգի ոստիկանությունը ջրանետեր է կիրառել այն ակտիվիստների նկատմամբ, որոնք բողոքում են ազգային անվտանգության մասին օրենք ընդունելու պատճառով: Այդ մասին հաղորդել է South China Morning Post հրատարակությունը: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ ոստիկանությունը կատարել է առաջին ձերբակալությունը ազգային անվտանգության մասին նոր օրենքը խախտելու համար. ձերբակալվածը Չինաստանի այս հատուկ վարչական շրջանի անկախությունը խորհրդանշող դրոշով մի տղամարդ է:
Ակտիվիստները հուլիսի 1-ին դուրս են եկել Հոնկոնգի փողոցներ, որպեսզի հանդես գան նոր օրենքի դեմ, չնայած հավաքների արգելքին: Ոստիկանությունը ջրանետեր է կիրառել բողոքի մասնակիցների դեմ, որոնք հավաքվել էին Հեննեսի Ռոուդի հրշեջ կայանի շենքի մերձակայքում:
Ոստիկանությունը նաեւ նախազգուշացրել է, որ անկախության համար կարգախոսները, որոնք բացականչում են ցուցարարները, նույնպես խախտում են ազգային անվտանգության մասին նոր օրենքը: Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեն հունիսի 30-ին հավանություն է տվել օրենքին, այն ուժի մեջ է մտել այդ նույն օրը:
Օրենքում նշվել են այն կանոնները, որոնք վերաբերում են Հոնկոնգում կատարվող չորս տեսակի հանցագործությունների, ներառյալ անջատողական գործունեությունը, պետական իշխանությանը վնասելու փորձերը, ահաբեկչական գործունեությունը, ազգային անվտանգությունն սպառնալիքի տակ դնելու նպատակով օտարերկրյա պետությունների կամ արտասահմանում գտնվող ուժերի հետ համաձայնությունը, կանխելուն, խափանելուն ու պատժելուն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ