Tesla-ն ԱՄՆ-ում հետ է կանչում ավելի քան 800 000 էլեկտրական մեքենա
Tesla ընկերությունը հետ է կանչում 817 143 էլեկտրական մեքենա՝ անվտանգության գոտիների հետ կապված խնդիրների պատճառով։ Այս մասին հինգշաբթի՝ փետրվարի 3-ին, հայտնել է ԱՄՆ ավտոճանապարհների երթևեկության անվտանգության ազգային վարչությունը:
Հտկանչման են ենթակա Model S և Model X 2021-2022, Model 3s 2017-2022 և Model Y 2020-2022 մոդելները, գրում է korrespondent.net-ը:
Իր հերթին ընկերությունն ասել է, որ այդ մեքենաների սեփականատերերին ծանուցումներ կուղարկի մինչև ապրիլի 1-ը։
Կարծիքներ