Հունաստանը վերածվել է ԱՄՆ ռազմաբազայի. Էրդողան

Հունաստանը վերածվել է ԱՄՆ ռազմաբազայի. Էրդողան

«Հունաստանը վերածվել է ԱՄՆ ռազմաբազայի»,-ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նա Հունաստանին մեղադրել է «միգրանտներին մահվան դատապարտելու մեջ», հայտնում է Sabah-ը։

«Դուք կարող եք խաբել աշխարհին՝ մեղադրելով Թուրքիային։ Բայց դուք չեք կարող խաբել մեզ»,-ասել է նա: Էրդողանը նաեւ մեղադրել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին միգրացիոն ճգնաժամի մասին ստելու մեջ։ «Ասել, որ միգրացիոն ճգնաժամը արմատավորված է Թուրքիայում, ապերախտություն է»,-ասել է Էրդողանը։

Ավելի վաղ Հունաստանը Թուրքիային մեղադրել էր որպես «ծովահեն» հանդես գալու մեջ՝ պնդելով, որ առափնյա պահպանությունը ուղեկցել եւ փորձել է հունական ջրերը հրել ներգաղթյալների նավը, որոնք փորձում էին անօրինական ճանապարհով հասնել Հունաստան։  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում