Ֆրանսիան ռասիզմի դեմ պայքարողներին մեղադրել է հակասեմիտիզմի մեջ

Ֆրանսիան  ռասիզմի դեմ պայքարողներին մեղադրել է հակասեմիտիզմի մեջ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կբոյկոտի սեպտեմբերին Նյու Յորքում ՄԱԿ -ի ռասիզմի դեմ համաժողովը: Բոյկոտի պատճառը նախորդ միջոցառումներին արված հակասեմիտական հայտարարություններն էին: Այս մասին հայտնում է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը:

«Ֆրանսիայի նախագահին մտահոգում են հակասեմիտական հայտարարությունները, որոնք ավելի վաղ հնչել էին այս համաժողովներում: Այդ պատճառով Ֆրանսիան չի մասնակցի այս տարվա համաժողովին», - ասված է Մակրոնի գրասենյակի մեկնաբանությունում: Նախագահի ներկայացուցիչները նաև նշել են, որ Ֆրանսիան կշարունակի պայքարել ռասիզմի ցանկացած դրսևորման դեմ:

Ավելի վաղ Կանադայի, Իսրայելի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ -ի ներկայացուցիչները հայտարարել էին միջոցառմանը մասնակցելուց հրաժարվելու մասին: Իսրայելը և նրա դաշնակիցները կարծում են, որ այս խորհրդաժողովում ռասիզմի և գաղութատիրության քննադատությունը հաճախ վերածվում է բացահայտ հակասեմիտականության:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում