ԱՄՆ-ը կմնա Սիրիայում՝ ԴԱԻՇ-ի սպառնալիքի պատճառով
ԱՄՆ-ը կշարունակի իր ռազմական ներկայությունը Սիրիայում՝ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումից բխող սպառնալիքի պատճառով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբիին:
«Նրանք դեռ այնտեղ են և դեռ սպառնալիք են», – ասել է նա:
Քիրբին հավելել է, որ խմբի ուժերի հիմնական մասն արդեն պարտված է, բայց տարածքի մի զգալի մասը մնում է անվերահսկելի:
Ամերիկյան զինված ուժերը «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» արաբ-քրդական զինված կազմավորումների հետ համատեղ վերահսկում են Սիրիայի հյուսիսում և հյուսիս-արևելքում գտնվող տարածքները, որտեղ գտնվում են հանրապետության ամենամեծ նավթագազային հանքավայրերը: Սիրիայի իշխանությունները նրանց մնալը համարում են անօրինական, ինչպես նաև այդ փաստը համարում են օկուպացիա և պետական ծովահենություն, որի նպատակը նավթի բացահայտ գողությունն է:
Կարծիքներ