Ապրիլ 24-ին ընդառաջ՝ աշխարհին և Թուրքիային ինչ-որ բան ցույց տալու, ինչ-որ բանում համոզելու կամ պարտադրելու համար պետք է ոչ թե դրոշներ այրել, այլ կառուցել հզոր և առաջադեմ պետություն .Արման Բաբաջանյան
Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ապրիլ 24-ին ընդառաջ՝ աշխարհին և Թուրքիային ինչ-որ բան ցույց տալու, ինչ-որ բանում համոզելու կամ պարտադրելու համար պետք է ոչ թե դրոշներ այրել, այլ կառուցել հզոր և առաջադեմ պետություն ու հասարակություն, որը աշխարհին կներկայանա իր արժեքներով, իր ստեղծագործական պոտենցիալով, որը 21-րդ դարում ինչ-որ բան կստեղծի, ինչ-որ բան կգեներացնի, որին կճանաչեն դրանով: Այդ ստեղծագործական պոտենցիալն է, որ պետք է աշխարհում լսելի դարձնի հայի ձայնը, ընդ որում՝ ոչ միայն ապրիլի 24-ին, այլ միշտ:
Կարծիքներ