Նազարբաևն այստեղ չէ․ Չինաստանի ԱԳՆ

Նազարբաևն այստեղ չէ․ Չինաստանի ԱԳՆ

Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի՝ Չինաստանում գտնվելու մասին լուրերը կեղծ են, РИА Новости-ին հայտնել են ՉԺՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Ավելի վաղ ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել, թե իբր Նազարբաևն ուղևորվել է Չինաստան։

«Սա բացարձակապես սուտ տեղեկություն է․ Ղազախստանի նախկին նախագահի մամուլի քարտուղարը հայտնել է, որ Նազարբաևն այս պահին գտնվում է երկրի մայրաքաղաք Նուր-Սուլթանում»,- հայտնել են Չինաստանի ԱԳՆ-ից։

Ավելի վաղ Նազարբաևի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Ղազախստանի նախկին նախագահը Նուր-Սուլթանում է և բոլորին կոչ է անում համախմբվել պետության ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևի շուրջ՝ հաղթահարելու մարտահրավերները և ապահովելու երկրի ամբողջականությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում