Մոլդովայի նախկին նախագահը կարող է ձերբակալվել
Մոլդովայի՝ կոռուպցիայի դեմ պայքարի դատախազությունը երկրի նախկին նախագահ Իգոր Դոդոնին 30 օր ժամկետով ձերբակալելու թույլտվություն է խնդրել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է գլխավոր դատախազության ներկայացուցիչը:
Ներկայացված հայցը մայիսի 26-ին կուսումնասիրի Քիշնևի շրջանային դատարանը:
Մոլդովայի դատախազությունը Դոդոնին մեղադրանք է ներկայացրել 4 կետով, այդ թվում մեղադրելով կոռուպցիայի և հայրենիքը դավաճանելու մեջ:
Կարծիքներ