Միութենական պետություն դառնալու հարց Հայաստանի օրակարգում չկա. Արմեն Գրիգորյան

Միութենական պետություն դառնալու հարց Հայաստանի օրակարգում չկա. Արմեն Գրիգորյան

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Հայաստանի վերաբերյալ հայտարարությանը։

«Հայաստանի օրակարգում Միութենական պետություն դառնալու հարց չկա. եթե նման հարց չկա՝ իմ դիրքորոշումն այն է, որ Հայաստանը սուվերեն պետություն է, ժողովրդավար պետություն է և պետք է մնա այդպիսին»,- նշեց Գրիգորյանը։

Գրիգորյանի խոսքով՝ տվյալ հայտարարության հետ կապված բոլոր քայլերը կատարվել են։

«ՀՀ-ն արձագանքել է. արձագանքել են ԱԺ պատգամավորները, արձագանքել է արտաքին գործերի նախարարությունը, դեսպանը կանչվել է, դրա մասին նաև երեկ ԱԺ-ում է խոսվել»,- ասաց Արմեն Գրիգորյանը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում