Ամերիկացի սենատորն ասում է, որ Կիևին օգնության նոր փաթեթի վրա աշխատանքը կսկսվի հաջորդ շաբաթ
Սենատի դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Չակ Շումերը (Նյու Յորքից) ակնկալում է, որ վերին պալատը կսկսի աշխատել օրենսդրական նախաձեռնության վրա՝ ամերիկյան լրացուցիչ օգնություն հատկացնելու Ուկրաինային արդեն հաջորդ շաբաթ: ՏԱՍՍ֊ի հաղորդմամբ՝ այդ մասին նա հայտարարել է երկուշաբթի օրը Սենատում կայացած հանդիպման ժամանակ, որը հեռարձակվել է C-SPAN ալիքով:
Շումերը նշել է, որ մտադիր է նշված օրինագծում ներառել ռուս գործարարների ակտիվների բռնագրավման հնարավորության մասին դրույթ՝ դրանք վաճառելու և հասույթը Կիևին փոխանցելու համար։ Նրա խոսքով՝ խոսքը, մասնավորապես, ԱՄՆ-ում ռուս ձեռնարկատերերից զբոսանավերի, առանձնատների և այլ գույքի բռնագրավման մասին է, որոնց նկատմամբ Վաշինգտոնը նախկինում պատժամիջոցներ էր կիրառել։
Անցյալ շաբաթ Բայդենը Կոնգրեսին հավելյալ 33 միլիարդ դոլարի խնդրանք ներկայացրեց՝ Ուկրաինային «անվտանգության, տնտեսական և հումանիտար ոլորտներում» աջակցելու համար։
Կարծիքներ