Մեկնարկել են Հայաստանի ֆուտբոլի առաջնության 35-րդ տուրի հանդիպումները
Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի նախավերջին տուրը մեկնարկեց «Վեստ Արմենիա»-ԲԿՄԱ խաղով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Վեստ Արմենիա»-ին հաջողվեց երեք գնդակ ուղարկել «բանակայինների» դարպասը` սեփականն ընդունելով միայն երկուսը:
«Վեստ Արմենիա»-ի կազմում աչքի ընկան Արամ Լոռեցյանը, Ջուլիուս Դևիդ Ուֆուոման ու Զախար Տարասենկոն: ԲԿՄԱ-ից գոլերը խփեցին Դանիել Աղբալյանը և Գրենիկ Պետրոսյանը:
«Վեստ Արմենիա»-ն այս հաղթանակից հետո մրցարային աղյուսակում 7-րդն է: ԲԿՄԱ-ն մնում է վերջին տեղում:
Կարծիքներ