Վրաստանում մահացել է կորոնավիրուսով վարակված երկրորդ նորածինը

Վրաստանում մահացել է կորոնավիրուսով վարակված երկրորդ նորածինը

Ցիցիշվիլի կլինիկայում մահացել է արհեստական շնչառական սարքին միացված կորոնավիրուսով վարակված երկրորդ նորածինը: Այս մասին հայտնել է Ցիցիշվիլի նոր մանկական կլինիկայի տնօրեն Դավիթ Ռեխվիաշվիլին:

Ըստ Ռեխվիաշվիլիի, երեխան հուլիսի 1-ին սուր շնչառական անբավարարությամբ օկուպացված Աբխազիայից տեղափոխվել էր Թբիլիսի, և այդ ժամանակվանից միացված էր արհեստական շնչառության սարքին:

«Երեխան, որը մոտ երկու ամսական էր, վարակված է կորոնավիրուսի հնդկական շտամով: Նրա մոտ կովիդ-վարակ էր հաստատվել հունիսի 24-ին: Նա բուժվել է Սոխումի կլինիկայում և իրավիճակի ծանրացումից հետո տեղափոխվել մեզ մոտ: Կլինիկա մտնելուն պես, հիվանդի վիճակը ծայրաստիճան ծանր էր, մի քանի ժամից իրականացվել էր ինտուբացիա և միացվել արհեստական ​​շնչառության սարքին: Հենց սկզբից ներգրավված էին «Evex»-ի բժշկական խորհուրդը և Վրաստանի բժշկական հասարակությունը: Բուժման և մոնիթորինգի համար օգտագործվել են բոլոր ժամանակակից մեթոդները, բայց երեկ մի ցավալի փաստ տեղի ունեցավ: Գիշերային ժամերին արձանագրվել է հիվանդի մահը: Ուղեկցող և քրոնիկ հիվանդություններ չեն դիտվել:

Հետևաբար, հիմնական պատճառը կովիդ-վարակն է, որը հանգեցրել է շնչառական դիսթրեսի: Մայրն ապաքինվել է և չի մնում կլինիկայում»,- ասել է կլինիկայի տնօրեն Դավիթ Ռեխվիաշվիլին:

Ինչ վերաբերում է կլինիկայում գտնվող երրորդ նորածնին, որը վարակված է կորոնավիրուսով, նրա առողջական վիճակը բարելավվել է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում