ԱՄՆ Mount Whitney նավը Սև ծովի ճանապարհին կանգ է առել Ստամբուլում
ԱՄՆ ռազմածովային ուժերի (ՌԾՈՒ) USS Mount Whitney ֆլագմանական նավը, որը ուղեւորվում է Սև ծով, կանգ է առել Ստամբուլում։ Այս մասին ասված է ԱՄՆ ռազմածովային ուժերի 6-րդ նավատորմի հաղորդագրության մեջ։
Նավը թուրքական քարշակների օգնությամբ մոտեցել է Ստամբուլի Սարայբուրնուի հրվանդանի ռազմական նավամատույցին։
«Ավելի ուշ Mount Whitney-ը կմիանա ԱՄՆ ռազմածովային ուժերի Porter էսկադրային ականակրին, որը գտնվում է Սև ծովում», – ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ռազմանավը ՆԱՏՕ-ի դաշնակիցների ու գործընկերների հետ կմասնակցի Սև ծովում համատեղ գործողություններին։
Նավի վրա են գտնվում ԱՄՆ-ի վեցերորդ նավատորմի և ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերի ներկայացուցիչներ։
Անցած շաբաթվա վերջին ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ղեկավարները հայտարարել էին Միջերկրական և Սև ծովերում գործողությունների մեկնարկի մասին՝ ուղղված տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովմանը։ Բացի դրանից՝ երկու օր առաջ Սև ծով էր մտել ամերիկյան թևավոր հրթիռներով հագեցած «Պորտեր» ռազմանավը։
Սև ծովում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի նավերի գործողությունների պատճառով կարող է տեղի ունենալ խիստ վտանգավոր միջադեպ, որին Մոսկվան պետք է պատրաստ լինի, հայտարարել է ռազմական փորձագետ, 21-րդ դարի տեխնոլոգիաների աջակցման հիմնադրամի զարգացման տնօրեն Իվան Կոնովալովը:
Կարծիքներ