Ադրբեջանցիները կրակել են Խրամորթում աշխատանքներ իրականացրած տրակտորիստի ուղղությամբ․ ԱԻՊԾ

Ադրբեջանցիները կրակել են Խրամորթում աշխատանքներ իրականացրած տրակտորիստի ուղղությամբ․ ԱԻՊԾ

Նոյեմբերի 5-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում տեղեկություն է ստացվել, որ ժամը 12:30-ի սահմաններում, երբ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Կ. Մարտիրոսյանը (ծնված 1969թ.) «Բելառուս» մակնիշի տրակտորով Խրամորթ գյուղի վարչական տարածքում Մ.Առաքելյանին պատկանող «100 հեկտար» կոչվող տարածքում աշխատանքներ է իրականացրել, հարակից ադրբեջանական մարտական դիրքից` նրանց ուղությամբ հրաձգային զինատեսակներից կրակ է բացվել։

Այս մասին տեղկացնում է ԱՀ ԱԻ պետական ծառայությունը։

Արձակված կրակոցներից ջարդվել է տրակտորի դիմապակին և ղեկակառավարման սարքերի վահանակը։ Տվյալները փոխանցվել են ռուսական խաղաղապահ զորակազմին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում