Բայդենը հնարավոր է համարել, որ որոշ կատեգորիաների ամերիկացիների պատվաստանյութի չորրորդ չափաբաժին պահանջվի

Բայդենը հնարավոր է համարել, որ որոշ կատեգորիաների ամերիկացիների պատվաստանյութի չորրորդ չափաբաժին պահանջվի

 Ամերիկացի մասնագետները պարզում են, թե ԱՄՆ-ի բնակչության որոշակի կատեգորիաների պահանջվում Է արդյոք կորոնավիրուսի դեմ չորրորդ չափաբաժինը, նման հավանականություն կա: Երկրի նախագահ Ջո Բայդենն այդ մասին հայտարարել Է ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել Է դեկտեմբերի 22-ին:

«Ես խորհրդակցում եմ գիտնականների հետ: Վստահ եմ, որ գիտնականներն ամենասեւեռուն ուշադրությունն են նվիրում այն բանին, թե կպահանջվի արդյոք եւս մեկ խթանիչ պատվաստում: Կտեսենք»,- ասել Է նա:

«Դա մնում Է հնարավորություն»,- պատասխանել Է ԱՄՆ-ի նախագահը՝ պատասխանելով ճշտող հարցին:

Դեկտեմբերի 21-ին Իսրայելի վարչապետ Նաֆտալի Բենետը հավանություն Է տվել հրեական պետության առողջապահության նախարարության փորձագետների հանձնարարականին՝ բժշկական աշխատողներին եւ 60 տարեկան եւ բարձր անձանց կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի չորրորդ չափաբաժնի ներարկման մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում