Կառավարությունը ներդրումային ոլորտում առաջնորդվում է «բաց դռների» քաղաքականությամբ․ Անի Իսպիրյան

Կառավարությունը ներդրումային ոլորտում առաջնորդվում է «բաց դռների» քաղաքականությամբ․ Անի Իսպիրյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը մասնակցել է «Տնտեսական անվտանգությունն ու կայունությունը ԵԱՏՄ երկրներում» խորագրով միջազգային համաժողովի շրջանակներում տեղի ունեցած պանելինային քննարկմանը։ Այն նվիրված է եղել ԵԱՏՄ երկրներում նեդրումային միջավայրին, ֆինանասական ռիսկերին և կայուն զարգացման ապահովմանը։

Այս մասին տեղեկացնում է նախարարության «Ֆեյսբուք»-ի էջը։

Անի Իսպիրյանն իր ելույթում ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրի գրավչությունը, իրավական դաշտում առկա բարեփոխումները, Կառավարության կողմից ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված քաղաքականությունը և Հայաստանում գործող ազատ տնտեսական գոտիները։

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներդրումային ոլորտում առաջնորդվում է «բաց դռների» քաղաքականությամբ և անում հնարավորը՝ ոլորտում օրենսդրական դաշտի կատարելագործման և երկրի մրցակցային առավելությունների բացահայտման ուղղությամբ», - նշել է նախարարի տեղակալը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում