Ավստրալիայում փրկել են եղջերուից վախեցած և անտառ փախած մերկ տղամարդկանց
Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի ոստիկանները փրկել են երկու մերկ տղամարդու, ովքեր թաքնվել են անտառում՝ փախչելով եղջերուից: РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել կիրակի երեկոյան:
30 և 49 տարեկան տղամարդիկ արևայրուք ընդունելիս են եղել Թագավորական ազգային զբոսայգու ծովափին: Նրանք հայտնել են, որ վախենալով եղջերուից՝ փախել են անտառ: Տղամարդիկ մոլորվել են զբոսայգում և ոստիկանություն զանգել:
Նրանց որոնողական աշխատանքներին ներգրավվել են փրկակարները, նահանգի արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները, օդուժը:
Ավելի ուշ տղամարդկանց տարել են ոստիկանական բաժանմունք և 1000 դոլարով տուգանել, քանի որ նրանք խախտել են առողջապահության ոլորտում գործող սահմանափակումները, որոնց համաձայն՝ Սիդնեյի բնակիչներին չի թույլատրվում դուրս գալ իրենց շրջանի սահմաններից:
Կարծիքներ