Թուրքիայի ԱԳ նախարարը հաջորդ շաբաթ կայցելի Սաուդյան Արաբիա․Bloomberg

Թուրքիայի ԱԳ նախարարը հաջորդ շաբաթ կայցելի Սաուդյան Արաբիա․Bloomberg

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն մայիսի 11-ին կայցելի Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էլ-Ռիադ, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է Regionmonitor-ը:

Սա թուրք բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցը կլինի թագավորություն 2018թ. ի վեր, երբ Ստամբուլում սպանվեց լրագրող Ջեմալ Խաշըգջին:

Չավուշօղլուի այցը տեղի է ունենում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլազիզի հեռախոսազրույցից և Թուրքիայի բարձրաստիճան պատվիրակության՝ Կահիրե կատարած այցից հետո:

Կայքը նշում է, որ Թուրքիան ձգտում է վերականգնել հարաբերությունները Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի հետ՝ Լիբիայում և Սիրիայում հակամարտությունները մեղմելու, ինչպես նաև լարվածությունը վերացնելու համար, որը խոչընդոտում է տարածաշրջանային առևտրին և էներգառեսուրսների որոնման աշխատանքներին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում