Դպրոցական խորհրդի նախագահը հրաժարական է տվել Քամալա Հարիսի մասին իր կնոջ ռասիստական արտահայտությունների պատճառով
Հյուսիսային Կալիֆորնիայի Լաս-Լոմիտաս տարրական դպրոցի դպրոցական խորհրդի նախագահ Ջոն Վենվերլոն հրաժարական է տվել Ջո Բայդենի գործընկերոջ` ԱՄՆ հավանական փոխնախագահ Քամալա Հարիսի մասին իր կնոջ կողմից արված ռասիստական գրառման պատճառով, գրում է Los Angeles Times-ը:
Մերեդիտ Ֆիլիպս Վենվերլոն, ով ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցն է, գրառում էր կատարել սոցիալական ցանցերում` վիրավորական արտահայտություններ օգտագործելով թե՛ Հարիսի ռասայի, թե՛ նրա ինտիմ բարեմասնությունների մասին:
Դա վրդովմունք էր առաջացրել դպրոցի աշակերտների ծնողների շրջանում, որտեղ աշխատում էր նրա ամուսինը, եւ նրանք պահանջեցին նրա հրաժարականը:
Պաշտոնանկության մասին իր դիմումում Վենվերլոն գրել է, որ համաձայն չէ իր կնոջ «դատապարտելի» տեսակետների հետ, սակայն գիտի, որ այլեւս չի կարող աշխատել այս պաշտոնում:
Ավելի ուշ Մերեդիտ Ֆիլիպս Վենվերլոն ներողություն է խնդրել իր կոպիտ արտահայտությունների համար:
Նշվում է, որ նրա ամուսինը նախկինում աշխատում էր Google-ի ղեկավար կազմում եւ դպրոցական խորհրդի նախագահ էր ընտրվել 2018-ին:
Կարծիքներ