ՀԱՊԿ-ն ուշադիր հետևում է Սյունիքի մարզում իրավիճակի զարգացմանը. Ստանիսլավ Զաս
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ուշադիր հետևում է Հայաստանի Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրավիճակի զարգացմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
«ՀԱՊԿ-ն ուշադիր հետևում է իրավիճակի զարգացմանը Հայաստանի Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում»,-ասել է Զասը:
Նա հայտնել է, որ իրավիճակը մանրամասն կերպով քննարկման առարկա է դարձել ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի մայիսի 19-ի նիստում: Զասը նշել է, որ իրենք ողջունում են բանակցությունները, որոնք սկսվել են կողմերի միջև՝ Ռուսաստանի միջնորդությամբ, ինչպես նաև ստորաբաժանումների մի մասը դուրս բերելու վերաբերյալ համաձայնության գալը:
Զասը նշել է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և բանակցային գործընթացի շարունակումը էապես բարելավել են իրավիճակը:
«Մենք այնտեղ տեսնում ենք երկարաժամկետ խաղաղություն հաստատելու հեռանկար: Այնտեղ այլևս չեն կրակում, բայց իրավիճակը դեռ լարված է»,-ասել է Զասը:
Կարծիքներ