ՌԴ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը

ՌԴ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը

Ռուսական կողմը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը և պատրաստ է աջակցել գործընթացին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին  ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հանդիպումը սահմանին: Այդ միջոցառման ընթացքում կողմերը համաձայնեցրել են մեթոդաբանական, կազմակերպական հարցեր՝ սահմանազատման գործնական աշխատանքի գործարկման նախապատրաստության շրջանակներում: Մեր կողմից պատրաստ ենք ցույց տալ ամեն տեսակ աջակցություն անմիջական սահմանազատման գործունեության ընթացքում»,- ասել է դիվանագետը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում