Կամավորական հավաք. տեսանյութ
ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել զորքերին, կցագրված անձնակազմներին ներկայանալ իրենց տարածքային զինկոմիսարյատներ: Արցախ մեկնելու նպատակով ՀՅԴ կամավորները հավաքվել են Արա Մանուկյանի արձանի մոտ և պատրաստվում են գնալ առաջնագիծ..Հավաքին ներկայացել են ինչպես երիտասարդները, այնպես էլ Արցախի մարտերին մասնակցած մարտիկները...Նրանք սպասում են ՊՆ նախարարի հրամանին:
Կարծիքներ