ՀԱՊԿ ԱԳ նախարարները ստորագրել են 2022-2024 թվականների անվտանգության խորհրդատվությունների պլանի նախագիծը

ՀԱՊԿ ԱԳ նախարարները ստորագրել են 2022-2024 թվականների անվտանգության խորհրդատվությունների պլանի նախագիծը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտաքին գործերի նախարարները ստորագրել են 2022-2024 թվականների արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերով ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչների խորհրդակցությունների պլանի մասին որոշման նախագիծը, ինչպես նաև միջազգային անվտանգության հարցերով ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հայտարարության նախագիծը:

ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի (ԱԳՆԽ) ուրբաթ օրը կայացած նիստի արդյունքներով ստորագրվել է նաև հաջորդ հանդիպման անցկացման վայրի և ժամանակի վերաբերյալ ՀԱՊԿ ԱԳՆԽ արարողակարգային որոշման նախագիծը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում