Խովաևն ու Բայրամովը քննարկել են խաղաղության պայմանագիրը
Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գծով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին։
Քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի հեռանկարները, գործընթացի ներկայիս վիճակը, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր։
Բայրամովը հայտարարել է, որ խաղաղության գործընթացի համար իբրև թե խոչընդոտ են հանդիսանում Հայաստանի սահմանադրությամբ և այլ օրենսդրական ակտերով Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ պահանջները։
Հանդիպմանը քննարկվել են նաև Ադրբեջանի և Ռուսաստանի երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերԼ
Կարծիքներ