Գրիբոյեդովի փողոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Գրիբոյեդովի փողոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Սեպտեմբերի 14-ին` ժամը 11։38-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գրիբոյեդովի փողոցի թիվ 25 հասցեում գտնվող պահեստային տարածքից ծուխ է նկատվում։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Հաստատվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։57-ին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում