Չիլիում անտառային հրդեհների զոհերի թիվը մոտենում է 100-ի
Չիլիի Վալպարաիսո շրջանում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 99-ի, կիրակի օրը հայտնել է դատաբժշկական փորձաքննության գրասենյակը։
«Մինչ օրս ստացվել են 99 մահացածների մարմիններ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Չիլիի նախագահ Գաբրիել Բորիչը հայտնել էր 64 մարդու մահվան մասին։ Նա խոստովանել է, որ ողբերգության զոհերի թիվը կաճի։ Երկրում երկօրյա սուգ է հայտարարվել։
Կարծիքներ