Քըլըչը Ռուբինյանին առաջարկել է հաջորդ շաբաթ հանդիպել Երևանում
Հայ-թուրքական կարգավորման բանակցություններում ներկայացուցիչ Սերդար Քըլըչը Ռուբեն Ռուբինյանին առաջարկել է հաջորդ շաբաթ հանդիպել Երևանում․
«Առաջարկում եմ Ռուբենին` հաջորդ շաբաթ հանդիպենք Երևանում, և այդ իրադարձությունը դարձնենք պատմական»,- ասել է Սեդրար Քըլըչը Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ։
Արձագանքելով նրան՝ Ռուբեն Ռուբինյանն ասել է. «Այսօր ավելի ուշ հանդիպենք և քննարկենք այդ առաջարկը։ Կքննարկենք՝ որտեղ հանդիպենք և երբ հանդիպենք»։
Կարծիքներ