Սերժ Սարգսյանը նամակով դիմել է կառավարությանը
Դեռևս օրեր առաջ վարչապետ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր. «Սերժ Սարգսյանը պաշտոնանկությունից հետո կարար, և իրա թիմը կարար իրա կենցաղային հարցերով անընդհատ կառավարությանը նամակը նամակի հետևից գրեր, բայց չէր կարող գրեր՝ «կառավարությո՛ւն, վերահաս արհավիրքի առաջ եք…»:Այս մասին հայտնում է Medianews-ը:
Ինչին ի պատասխան, Սերժ Սարգսյանի գրասենյակից պատասխանեցին, թե Սերժ Սարգսյանը երբե՛ք որևէ նամակ, այն էլ իր կենցաղային հարցերով, պաշտոնաթողությունից հետո չի գրել կառավարությանը։
Մեր տեղեկություններով 2018 թվականի հեղափոխությունից հետո Սերժ Սարգսյանը առնվազն 2 անգամ նամակով դիմել է կառավարությանը։ Արդեն պաշտոնաթաղ նախագահի կարգավիճակում Սերժ Սարգսյանը պահանջել է իրեն տրամադրված կեցավայրի սեփականաշնորհման թույլտվություն, ապա պահանջել է իրեն որպես նախագահի գրասենյակ տրամադրել ԱԱԾ հանդիսությունների սրահը։
Կարծիքներ