Հնդկաստանի նախագահը ռազմական կործանիչով թռիչք է իրականացրել
Հնդկաստանի նախագահ Դրաուպադի Մուրմուն ապրիլի 8-ին թռիչք է իրականացրել ռազմական Su-30MKI կործանիչով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է նախագահի քարտուղարությունը։
Նախագահը օդում է գտնվել մոտ 30 րոպե, ինչից հետո վերադարձել է ռազմաօդային ուժերի բազա։
Նախագահ Մուրմուն Հնդկաստանի երրորդ և երկրորդ կին նախագահն է, ով նման թռիչք է իրականացրել։ Ինքնաթիռը ղեկավարել է 106-րդ ջոկատի հրամանատար Նավին Կումարը։
Թռիչքից հետո նախագահը կիսվել է իր տպավորություններով՝ նշելով, որ դա իր համար հուզիչ փորձառություն էր։
Կարծիքներ